«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը շարունակելու է գործել ամբողջությամբ»,- քիչ առաջ Հ1-ի եթերում նման հայտարարություն արեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:

 

Ճիշտ է, նորմը տարաժամկետվել է, սակայն, Գ.Հարությունյանի խոսքով. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածում Սահմանադրության 102-րդ հոդվածի հիման վրա գրված է, որ օրենքը շարունակում է գործել: Եթե օրենքը շարունակում է գործել, օրենքով նախատեսված պարտավորությունները պետք է իրացվեն»:

 

Նա նաև հավելեց, որ դա օրենքի պահանջն է և ոչ թե՝ ՍԴ որոշումը, քանի որ տարաժամկետումը հետապնդում է ավելի վատթար իրավիճակ չառաջացնելու, իրավական անվտանգությունը չխաթարելու նպատակ:

 

Այդուհանդերձ, ՍԴ նախագահը նաև նշեց. «Աշխատավարձից պարտադիր վճարների կարգով պարտադիր կուտակային համակարգը առնվազն սեպտեմբերի 30-ից հետո Հայաստանում գոյություն ունենալ չի կարող»:

 

Դե իսկ սեպտեմբերի 30-ը, ՍԴ նախագահի խոսքով, այն ժամանակահատվածն է, որի ընթացքում կառավարությունն ու ԱԺ-ն պետք է ոչ միայն այս օրենքը, այլև 50-ից ավելի օրենսդրական ակտեր համապատասխանեցնեն ՍԴ որոշման պահանջներին:

 

Մանրամասն'pastinfo.am-ում: