Ֆիզիկական ազատության մեջ ապրող մարդիկ, երբ տոնում էիք Նոր տարին և Սուրբ ծնունդը, հիվանդանոցում մահացավ Մանուկ Սեմերջյանը, ով 22 տարեկանում հայտնվել էր բանտում և մոտ 22 տարի անմարդկային տառապանքներ կրել անազատության մեջ: Նա մահապատժի դատապարտվածներից առաջինն էր, ով ողջ էր մնացել և հավատում էր, որ շուտով կվերադառնա կյանք, կապրի բոլորի նման, վերջապես կստեղծի իր ընտանիքը, կունենա սիրած զբաղմունք: Նրան այդ հնարավորությունը չտրվեց, թեպետ օրենքը թույլ է տալիս ցմահ դատապարտվածին 20 տարի պատիժը կրելուց հետո դիմել վաղաժամկետ ազատվելու համար: Ասեմ, որ 3 նախկին մահապարտ ևս արդեն հատել է պատժի կրման 20 տարվա շեմը, սակայն նրանց էլ ազատ չեն արձակում այս կամ այն պատճառաբանություններով:
Մահապատժի դատապարտվածները սովորաբար չեն խոսում բանտային պայմաններից, մեզ առաջին հերթին հուզում է արդարադատության իրականացումն այս երկրում: Սակայն Մանուկի մահը ստիպեց վերհիշել անկախ Հայաստանի առաջին տարիների բանտային տխուր ու դաժան համակարգը: Բայց միանգամից ասեմ՝ ոչ մի օրենք չի նախատեսում այնպիսի պատիժ, որի միջով անցանք մենք՝ զրկված մաքուր օդից, արևի լույսից, մարդավայել կերակրից: Մանուկը դարձավ 17-րդը, ում մահվան վճիռն այս կերպ իրականացվեց: Երբ մահապատիժը պետք է փոխարինվեր այլ պատժատեսակով, Մանուկը պատկերավոր ասում էր, որ դագաղի կափարիչը մի փոքր բացվել է, հույս է արթնացել, լույս երևացել: Սակայն մահապատիժը՝ գնդակահարության միջոցով փոխարինվեց ցմահ բանտարկությամբ, նույնն է թե՝ դանդաղ մահով: Ու Նոր տարվա գիշերը Մանուկի համար քարե դագաղի կափարիչը փակվեց ընդմիշտ:
Մանուկի հետ նույն խցում եղել եմ մոտ երեք տարի: Վեց-յոթ տարի կլիներ՝ մաքուր օդ ու արևի լույսի երես չէինք տեսել, 24 ժամ նույն խցում փակված, նույն դեմքերը, ուրիշ ոչինչ: ԵԽ-ին անդամակցելուց հետո մեզ առաջին անգամ զբոսանքի տարան: Այդ օրը հիշում եմ այսօրվա պես: Բնական լույսի տակ նայում էինք իրար ու սարսափում. բոլորս դեղին դեմքերով էինք, կաշի ու ոսկոր: Ու մենք կարող էինք հանգիստ, առանց գրիմի, սարսափ ֆիլմում նկարահանվել:
90-ականների կեսերին երկու տարի շարունակ խցում չենք ունեցել նույնիսկ հայելու մի փոքր կտոր, չէր թույլատրվում: Ալյումինե ամանների հատակներին էինք փորձում տեսնել մեր դեմքերի արտացոլանքը: Երբ երկու տարի անց ինքներս մեզ տեսանք հայելու մեջ, թվում էր՝ հայելուց նայում է նացիստական ճամբարներում տառապած մի անծանոթ: Ռոբինզոնի պես էինք ապրում, բայց նա գոնե օվկիանոսի մոտ էր ու ամեն օր ջուրն էր մտնում, իսկ մենք լողանալու հնարավորություն չունեինք: Լոգանքը շքեղություն էր, թույլատրում էին տարին մեկ անգամ կամ ավելի վատ՝ երկու տարին մեկ անգամ: Այս ամենի մասին մանրամասն դեռ կկարդաք իմ երկրորդ գրքում: Բայց մինչ այդ պատմեմ լոգանքի հազվադեպ շքեղ օրերից մեկի մասին: Եկան ասացին, որ իջեցնում են առաջին հարկում գտնվող բաղնիքը /եթե կարելի է այդպես կոչել/: Հնակարծ, չգիտես որտեղից, բաղնիքում մի կատու հայտնվեց: Հինգ տարի կլիներ, որ կենդանի չէի տեսել: Եվ ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ եղավ… վախեցա, հետ քաշվեցի: Ինքս էլ չզարմացա՝ ինչու այդպես արեցի: Հետո կամաց-կամաց մոտեցա մոխրագույն, բրդոտ կենդանուն, ձեռքս կամաց մոտեցրեցի ու սկսեցի շոյել: Ուրախացա…գտա այն ճեղքը, որտեղից կատուն էր ներս մտել: Փորձում էի անցքը մի կերպ լայնացնել, որպեսզի դուրս պրծնեմ դժոխքից: Հագուստս մոտս չէր, բայց դա չէր խանգարում ինձ, պատրաստ էի անգամ լրիվ մերկ դուրս գալ ազատություն:
Տառապանքների բույլը ամբողջական չի լինի, եթե չգրեմ մեր «մսով» ճաշի մասին: Որդերով լի ապուր էին տալիս, մեկ էլ' ռեժիմով շան ծեծ: Այս պայմաններում այնքան հեշտ էր չարանալը, մարդ մնալը՝ հերոսություն:
Այնինչ համակարգը պիտի 20 տարի աշխատեր վերականգնված մարդ հասարակություն վերադարձնելու ուղղությամբ: Համենայն դեպս, պատժի երեք նպատակներից երկրորդը ուղղման մասին է: Ի՞նչ ուղղում, եթե խնդիր է դրված՝ պարզապես գոյատևել:
Անցյալ տարվա վերջին ցմահ դատապարտյալների խնդիրները քննարկվեցին միջազգային համաժողովի ժամանակ: Հարազատներս բանտ էին ուղարկել համաժողովը լուսաբանող բոլոր հրապարակումները: Իմացա Մեծ Բրիտանիայի փորձի մասին, որտեղ ցմահ դատապարտյալն անցնում է A-D ճանապարհը, նա մոտիվացիա ունի՝ հայտնվել D-ում, որը մեր բաց ռեժիմն է, ավելին՝ Անգլիայում այս ռեժիմում նրանք ապրում են իրենց հարազատների հետ, աշխատում են, ապրում բնականոն կյանքով: Այսինքն՝ համակարգը մի յուրօրինակ քավարան է նախատեսում դատապարտյալների համար, երկար ժամանակ պատրաստում է լիարժեք ազատության: Լսեցի անգլիացի փորձագետի խոսքերը ամենակարևորի մասին. նա ասաց, որ կրկնահանցագործությունները գրեթե բացառվում են ազատություն ստացած ցմահ դատապարտյալների պարագայում:
Իսկ մեզ մոտ 20 տարի կողպեքի տակ պահում ենք մարդուն՝ զրկելով ամենակարևորից՝ մարդ մնալու հնարավորությունից, հետո... հետոն դեռ ոչ մեկը չի տեսել: Եթե Մանուկի օրինակով ենք դիտարկում՝ մահապատիժ ու ցմահ բառերի «մահ» արմատն իր սև գործն արեց: Ու մահապատժի վճիռն «իրագործվեց» 22 տարի անց: Հետևաբար օրենքից դուրս բերել դեռ չգործող այն նորմը, թե ցմահ դատապարտյալը կարող է 20 տարի անց դիմել ազատ արձակվելու համար: Միևնույնն է համակարգը դեռ չի գնում այդ քայլին:
Մարդիկ, կարծում եմ, որ շատ կարևոր է, որ մարդը, անկախ իր կատարած կամ չկատարած հանցանքից /դա միայն Աստված գիտի/ ազատության մեջ հեռանա կյանքից, հեռանա մարդկանցից: Դա կարևոր է առաջին հերթին Ձեր՝ ֆիզիկական ազատության մեջ ապրողներիդ համար:
Մհեր Ենոքյան, ցմահ բանտարկյալ, «Նուբարաշենի» կլոր բանտից
Մահվան վճիռն «իրագործվեց» 22 տարի անց
17:17 - 10.Հունվար.2013
Աղբյուր՝
Lragir.am
Առաջարկում ենք նաև
16/10/19 15:15
Կանխվել են դատապարտյալներին արգելված իրերի փոխանցումները
08/11/21 10:01
Սպանություն «Հաղթանակ» թաղամասում. խոհանոցում գտել են սպանության համար նախկինում դատապարտված տղամարդու դին
17/12/18 12:10
ՀՀ պատմության մեջ առաջին անգամ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել ցմահ դատապարտված․ Արտակ Զեյնալյան
17/03/18 23:18
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ ազատազրկված անձին տեսակցության եկած կնոջ մոտ հայտնաբերել են կասկածելի դեղահաբեր
22/07/17 09:43
«Փաստ». Լեւոն Հայրապետյանի դեմ ցուցմունք տված, ցմահ դատապարտված սենատորին կարող են ներել, իսկ Հայրապետյանի՞ն
11/04/15 16:14
Հովհաննես Մանուկյանը նույնականացման քարտ է հանձնել «Նուբարաշեն» ՔԿՀ- ում պատիժը կրող ցմահ դատապարտյալին
01/07/14 10:31
Հովհաննես Մանուկյանի հորդորով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ ազատազրկման դատապարտվածները դադարեցրել են հացադուլը
14/03/14 23:12
Ցմահ ազատազրկման դատապարտված շունը
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան