Մարքսիստ Դավիթ Հակոբյանը չի առաջադրվի գալիք նախագահական ընտրություններում, քանի որ վստահ է, որ ուժային պայքարում հնարավոր չէ հաղթել գործող նախագահ Սերժ Սարգսյանին, իսկ գաղափարական պայքար նա չի տեսնում.
«Եթե շարմազանովները' արքունի թութակները, նշում են, որ Սերժ Սարգսյանը մրցակից չունի, ապա կարող եմ ասել, որ գաղափարական մրցակիցներ շատ ունի, բայց ուժային և ընտրական տեխնոլոգիաների առումով, այսինքն' գահը զավթելու հնարավորության առումով մրցակից չունի»:
Երկրորդ պատճառը, ըստ նրա, այն է, որ ԸՕ-ն այսօրվա իր կարողություններով ստեղծված է միայն իշխանագողության համար:
«Եթե ես մտնեի ասպարեզ, ապա իմ բնավորության հատկանիշներով Լևոն Տեր-Պետրոսյանի նման քոչարի չէի պարելու, գնալու էի գրոհի, իսկ ամեն երեխայի արտասուքն անգամ չարժե հեղափոխության»,- նշեց նա:
Ի դեպ, Դավիթ Հակոբյանը, ով նախկինում մտադրություն ուներ առաջադրվելու որպես նախագահի թեկնածու, պարզվում է, որ «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում երևալու համար հեռուստաընկերությունից 200 դոլար է պահանջել:
Մանրամասները' տեսանյութում.