Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին օրենքի նախագիծը: Օրենքի նախագծին կողմ քվեարկեցին 90, դեմ՝6, ձեռնպահ' 6 պատգամավոր:
Նախագծով սահմանվում են պետական պարգեւները եւ պատվավոր կոչումները, դրանց տեսակները, կարգավորվում են Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւներ հիմնելու, պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու կարգի ու պայմանների եւ պետական պարգեւները կրելու կանոնների հետ կապված հարաբերությունները: Նախագծով առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» մեկ միասնական օրենքի նախագիծը, որով կմիավորվեն գործող «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասի ն» եւ «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ գործող օրենքները:
Կատարվում են լայնածավալ փոփոխություններ նշված երկու օրենքներում, համապարփակ կարգավորման են ենթարկվում պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների տեսակների, պետական պարգեւներ հիմնելու, պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու կարգի ու պայմանների, պետական պարգեւները եւ պատվավոր կոչումները կրելու կանոնների եւ դրանց հերթականության հետ կապված հարաբերությունները: Սահմանվել են պետական պարգեւներով պարգեւատրվող եւ պատվավոր կոչումներ ստացող անձինք եւ մարմինները, այն անձանց իրավունքները եւ պարտականությունները, ում շնորհվել են պետական պարգեւներ եւ կոչումներ:
Միաժամանակ նախատեսվել են նաեւ մի շարք նոր կարգավորումներ, այդ թվում՝ պարգեւների նոր տեսակներ՝ Երախտագիտության մեդալը, Աշխատանքային վաստակի համար մեդալը, Ծնողական փառքի մեդալը: Սահմանվել է, որ Ծնողական փառքի մեդալ շնորհվում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն ծնողներին (ծնողին), որդեգրողներին (որդեգրողին), որոնք դաստիարակել եւ դաստիարակում են 6 եւ ավելի զավակ։
Նախագծով նախատեսվել են դրույթներ նաեւ նախկին ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական պարգեւների վերաբերյալ, որոնցով պարգեւատրել են ՀՀ քաղաքացիները: Սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նախկինում շնորհված ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական պարգեւները պահպանում են իրենց ուժը:
Միաժամանակ, նախագծով սահմանվել է Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչման կրծքանշանների նկատմամբ ապօրինի գործողություններ կատարելու արգելքը: Նախատեսվել է նաեւ արգելք այնպիuի նշաններ, հուշադրամներ, հուշամեդալներ եւ կրծքանշաններ կրելու, գնելու, վաճառելու, պատրաuտելու, փոխանակելու կամ այլ կերպ իրացնելու, որոնք շփոթության աստիճան նման են Հայաuտանի Հանրապետության շքանշաններին, մեդալներին եւ պատվավոր կոչման կրծքանշաններին։ Վերոհիշյալ գործողությունների համար նախատեսվել է վարչական պատասխանատվություն: Իսկ բուն պ ատասխանատվության չափի հետ կապված կարգավորումները նախատեսվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում:
Օրենքի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները, օրենսդրորեն ամրագրել ՀՀ պետական պարգեւներով' մեդալներով եւ շքանշաններով պարգեւատրելու, ինչպես նաեւ պատվավոր կոչումներ շնորհելու, շքանշանները, մեդալները, պատվավոր կոչման կրծքանշանը կրելու հետ կապված հարաբերությունները, ինչի արդյունքում կշտկվեն ներկայումս պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների ոլորտում առկա թերի կամ ոչ հստակ կարգավորումները: