Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունել է ինքնահռչակ պետության սահմանադրությունը՝ «ԴԺՀ»-ն սահմանելով երկու պետական լեզուներով խորհրդարանական հանրապետություն: Այս մասին հայտնում է FINANCE.UA -ն:

 

«Խորհրդարանն է ձևավորում նախարարների խորհուրդը, որոշում կայացնում նրա հրաժարականի մասին, բացառություն են նման որոշումները «ԴԺՀ» պաշտպանության, ներքին գործերի նախարարների և Անվտանգության ծառայության ղեկավարի վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ։

 

«ԴԺՀ Գերագույն խորհուրդը» նշանակում է նախարարների խորհրդի նախագահին և որոշում կայացնում նրա հեռացման մասին: