Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը հայտնում է, որ հատուկ նշանակության ոստիկանական ջոկատի զինվորների մեծ մասը անցել են հանրապետության կողմը և այլևս չեն ենթարկվում Կիևի իշխանությւոններին: Այս մասին հայտնում է Вести.ru-ն:

 

«Ոստիկանությունն այսօր ժողովրդի հետ է:Հհատուկ նշանակության ջոկատի զինվորներն այլևս չեն ենթարկվում Կիևի իշխանությւոններին », - այս մասին հայտնել է ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» նախագահ Միրոսլավ Ռուդենկոն:

 

«Դոնեցկի ժողովրդական հանրապետության» նախագահ Միրոսլավ Ռուդենկոն կասկած է հայտնել, թե Վիկտոր Յանուկովիչը առաջնորդի կարգավիճակով կարող է վերադառնալ Դոնեցկ.

 

«Ես չեմ կարողանում պատկերացնել Վիկտոր Յանուկովիչի վերադարձը, դա ֆանտաստիկայի ոլորտից է: Մենք անգամ չենք դիտարկել Յանուկովիչի վերադարձի տարբերակը: Հանրաքվեից հետո հանրապետությունում պետք է անցկացվեն նաև ընտրություններ: Մենք պետք է ձևավորենք իշխանական մարմիններ: Դրա համար մենք կընտրենք խորհրդարան, սակայն դա չենք անի այնպես հապճեպ, ինչպես որ արեցին Կիևում: Ապա նաև նախագահ կընտրենք»: