Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը (ԴԺՀ) պատրաստ է բանակցությունների Ուկրաինայի իշխանությունների հետ, սակայն մտադիր չէ կատարելու Կիևի պայմանները: Այս մասին, ինչպես օգոստոսի 19-ին հաղորդել է ՌԻԱ «Նովոստին», հայտարարել է ԴԺՀ-ի վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Մենք սպասում ենք առաջարկությունների, բայց սոսկ խելամիտ առաջարկությունների. վայր չդնել զենքը և ապահովել սահմանների փակումը: Նման բան երբեք չի լինի և թող չերազեն»,- ասել է Զախարչենկոն՝ նշելով, որ բանակցությունները կարող են վարվել սոսկ «իրավահավասար պայմաններով»:
«Հարկավոր է ճանաչել կայացած պետությունը (ԴԺՀ-ն)»,- հավելել է վարչապետն՝ ընդգծելով, որ հանրապետության իշխանությունները դեմ են պատերազմին:
Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ նախարարության ղեկավար Պավել Կլիմկինը, մեկնաբանելով Դոնբասի իրադրության շուրջը քառակողմ հանդիպման արդյունքները, որը տեղի է ունեցել Բեռլինում, հայտարարել է, որ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում հրադադարը հնարավոր է սոսկ սահմանների նկատմամբ վերահսկողության հաստատման, ԵԱՀԿ-ի դիտորդների աշխատանքի ապահովման և պատանդների ազատման դեպքում: