Ուկրաինայի ոստիկանության հատուկ ուժերը (նախկին «Բերկուտ»), ովքեր ժամանել էին Դոնեցկի մարզ' լարված դրությունը վերահսկելու նպատակով, հրաժարվել են Սլավյանսկ քաղաք գնալուց, ուր Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցները գրավել են քաղաքի ոստիկանության բաժանմունքը և քաղաքապետարանը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատների ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք աջակցում և իրենց օժանդակությունն են հայտնում ցուցարարներին' հրաժարվելով իշխանությունների հրամանին ենթարկվելուց:

 

«Բերկուտի» նախկին զինյալները ժամանելով են Դոնեցկի մարզային վարչության շենքի մոտ՝ դաշնայնացման կողմնակիցների հետ բանակցություններ վարելու նպատակով:

 

«Մենք չենք ցրի խաղաղ ցուցարարներին, քանի որ չենք ցանկանում, որպեսզի մեզ հետ վարվեն այնպես, ինչպես Մայդանում»,-ասել է ոստիկաններից մեկը: Ամբոխն այս խոսքերն ընդունել է բուռն ծափահարություններով: