ԲՏՌ-ները, որոնք Ուկրաինայի իշխանությունների հրամանով ուղարկվում է Կրամատորսկ, անցել են ցուցարարների կողմը: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով՝ ականատեսներին:
«Մենք գտանք նրանց հրապարակում՝ երկաթուղային կայարանի մոտ: Կանանց ամբոխը շրջապատել էր նրանց, մենք սկսեցինք պատմել նրանց, որ մենք խաղաղ քաղաքացիներ ենք, ովքեր պարզապես պայքարում են իրենց իրավունքների համար: Այստեղ չկան ահաբեկիչներ: Նրանք չեն կրակի ձեզ վրա: Ջոկատի հրամանատարն այդ ամենը լսելուց հետո բարձրացրեց Ռուսաստանի դրոշը և մեր զինվարականների հետ հեռացան Սլավյանսկի ուղղությամբ»,-ասել է վկաներից մեկը:
Իր հերթին, «Ռուսական լրատվական ծառայությունը» հստակեցնում է, որ խոսքը 6-րդ ԲՏՌ-ի մասին է:
Ավելի վաղ տարածվել էր այն տեղեկատվությունը, որ Ուկրաինայի Կրամատորսկ քաղաքի Օրջոնիկիձե փողոցում ՌԴ դրոշներով 5 տանկ է հայտնվել: