Ինչպես հայտնում է rosbalt-ը, Ուկրաինայի ազգային գվարդիան Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների մոտ 60 բնակավայր է զբաղեցրել: Այդ մասին «Ինտեր» հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը:

 

«Ոչ մի կանգառ չի լինելու, և ոչ ոք մեզ չի կանգնեցնելու»,-հայտնել է Գելետեյը:

 

Միաժամանակ, Պաշտպանության նախարարը հաստատել է մի շարք ռուսական ԶԼՄ-ների այն հաղորդագրությունը, որ մոտ 40 ուկրաինացի զինծառայող լքել է ազգային գվարդիայի շարքերը և անցել Ռուսաստանի կողմը: