«Դոնեցկի Հանրապետության» ժողովրդական ղեկավար Պավել Գուբարևը կոչ է արել դադարեցնել տեղացիների առևանգումը, հակառակ դեպքում խոստացել է նոր զինծառայողները գերի վերցնենք: Այս մասին հայտնում է ria.ru-ն' վկայակոչելով UNIAN գործակալությանը:

 

«Մենք ակնկալում ենք, որ Դոնաբասի բնակիչների առևանգման գործընթացը կդադարեցվի: Հակառակ դեպքում, մենք ստիպված կլինենք տալ համարժեք արձագանք և մեզ մոտ վերցնենք ուկրաինական բանակի զինծառայողներին և Կիևի հատուկջակայաիններին»,- մեջբերում է գործակալությունը «Դոնեցկի Հանրապետության» ժողովրդական ղեկավարի խոսքերը:

 

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրել էր տեղափոխել Ուկրաինայի հարավ-արևելքում մայիսի 11-ին կայանալիք՝ շրջանների կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն: Այդ մասին նա հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալթերի հետ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ: