Ինչպես տեղեկացնում է ria.ru-ն, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Վալերի Բոլոտովը պաշտոնաթող է արել կառավարությանը: Այդ մասին ասվում է ԼԺՀ-ի պաշտոնական կայքում:

 

Ըստ փաստաթղթի՝ ԼԺՀ-ի Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնակատար է նշանակվում Մարատ Բաշիրովը, իսկ կառավարության գործող նախարարներին հանձնարարված է կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, մինչև նախարարների կաբինետի նոր կազմի ձևավորումը:

 

Վալերի Բոլոտովի պաշտոնաթողության պատճառների մասին դեռ չի հաղորդվում: