Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան կարծում է, որ ԵՄ երկրները պետք է ծանր սպառազինություն մատակարարեն Ուկրաինային։
«Ուկրաինան ծանր սպառազինության, տանկերի կարիք ունի: ԵՄ անդամ երկրները կարող են նման մատակարարումներ կատարել՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից էսկալացիայի»։
Այդ մասին պաշտոնյան հայտարարել է Պրահայում, որտեղ ընթանում է ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն: