Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, կամ Դերոն, ինչպես նրան մտերմաբար դիմել էր Սերժ Սարգսյանը հայտնի խորհրդակցության ժամանակ, հունվարի 10-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե վստահ է, որ առաջիկա ընտրությունը լինելու է ամենաարդարը, ամենաթափանցիկը, ամենահամապատասխանը միջազգային չափանիշներին: Նա չի մոռացել հայտարարել նաեւ, որ մյուս թեկնածուները պետք է պայքարեն երկրորդ տեղի համար, քանի որ հաղթանակը միարժեք լինելու է Սերժ Սարգսյանինը:
Հասկանալի է, որ ՀՀԿ-ական նախարարի պարտքն է հայտարարել Սերժ Սարգսյանի անվերապահ առավելության մասին, բայց միգուցե արժե, որ այդ հարցում նա բավարարվի ասենք Էդուարդ Շարմազանովի, Գալուստ Սահակյանի, Հովհաննես Սահակյանի կամ այլ ՀՀԿ-ականների հայտարարություններով, քանի որ առողջապահության նախարարը պետք է որ զբաղվի ավելի կարեւոր գործերով՝ նախընտրական կանխատեսումներ անելու փոխարեն:
Դերենիկ Դումանյանն ավելի լավ է հանրությանը ներկայացնի պատկերներ առողջապահության ոլորտում առկա ստվերի վերաբերյալ, ինչի առիթով նախորդ տարվա վերջում դժգոհություններ էր արտահայտում վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Բայց, ստվերից բացի, իհարկե կարեւոր է այն, ինչ կատարվում է այդ ոլորտում մարդկանց, նաեւ երեխաների կյանքի հետ: Օրինակ, ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 2 տարեկան երեխայի հայրը մեղադրում է Արաբկիր մանկական հիվանդանոցի բժիշկներին, որ նրանք դարձել են իր երկամյա դստրիկի մահվան պատճառը՝ ամանորի օրերին: Հոր պատմելով, հիվանդանոցում տոնական օրերին չի եղել բավարար ուշադրություն իր դստրիկի հանդեպ, եւ երեխան մահացել է:
Իհարկե, կասկած չկա, որ բժիշկները, հիվանդանոցը հակառակն են պնդելու եւ ներկայացնելու են իրավիճակը այնպես, որ իրենք արել են նույնիսկ անհնարը, բայց այդ փոքրիկին այլեւս փրկել հնարավոր չէր, եւ մեղավորը ծնողներն են, որ նրան շուտ չեն բերել հիվանդանոց:
Բայց ինչքան են նման դեպքերը Հայաստանի բուժհիմնարկներում: Աղմուկ են հանում միայն մահացության դեպքերը, իսկ որքան են ռիսկերը: Այստեղ էլ իհարկե կարող են ասել, թե մարդիկ մահանում են նույնիսկ ԱՄՆ առողջապահական հաստատություններում, ինչպես օրինակ երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը կամ դիվանագետ Կարինե Ղազինյանը: Բայց սա իհարկե կարող է լինել ընդամենը ցինիզմի ոլորտից, որովհետեւ այն վիճակը, որ առկա է Հայաստանի առողջապահական ոլորտում, ուղղակի անմեղունակ պետք է լինել ԱՄՆ կամ որեւէ այլ զարգացած երկրի հետ համեմատելու համար:
Խնդիրը, ինչպես ցանկացած ոլորտում, մթնոլորտն է, միջավայրը: Բոլոր երկրներում էլ կարող են լինել մահացության դեպքեր, անգամ հենց բժշկական սխալների հետեւանքով, եւ հակառակը՝ մահացության դեպքեր կարող են եւ չլինել, բայց միջավայրը լինի մարդասպան, ռիսկային: Օրինակ, բոլոր երկրների բանակներում էլ լինում են խաղաղ պայմաններում մահվան դեպքեր, բայց կան երկրներ, ինչպես օրինակ Հայաստանը, որ խաղաղ պայմաններում գրեթե ցանկացած զինվորի կյանք վտանգի տակ է ոչ կանոնադրական հարաբերությունների մեղմ ասած բարձր աստիճանի պատճառով:
Նույնը նաեւ առողջապահական համակարգում՝ անտարբերությունը, հիվանդի հանդեպ անուշադիր, փնթի, արհամարհական վերաբերմունքը, հիվանդներին ըստ սոցիալական դիրքի եւ գրպանի պարունակության վերաբերվելն այնքան համատարած են, որ ցանկացած պահի առողջապահական գործընթացը կարող է ավարտվել ողբերգությամբ: Ու վիճակագրությունն այստեղ արդեն էական չէ՝ շատ են ողբերգությունները, թե ոչ: Համակարգն ինքը ողբերգածին վիճակում է եւ պահանջում է շուտափույթ, արմատական քայլեր:
Անգամ զարգացած երկրներում առողջապահական բարեփոխումները դառնում են հանրային-քաղաքական լրջագույն քննարկումների եւ բանավեճերի առարկա, իսկ Հայաստանում առողջապահության նախարարը նախընտրական կանխատեսումներով է զբաղվում, փոխանակ լրագրողներին խորհուրդ տալու, որ իրեն հարցեր ուղղեն ոլորտի խնդիրների, ոչ թե նախագահի ընտրության թեկնածուների շանսերի վերաբերյալ:
Մարդիկ մեռնում են, իսկ նախարարը՝ կանխատեսում
20:30 - 10.Հունվար.2013
Աղբյուր՝
Lragir.am
Առաջարկում ենք նաև
04/09/15 16:26
Որոշվել է, որ Արփինե Հովհաննիսյանը կնշանակվի Արդարադատության նախարար. Գալուստ Սահակյան
17/08/20 20:19
«Բոլոր ոլորտներում ցույցեր են, բայց դրանք համարում եմ տնային ցույցեր». Գալուստ Սահակյան (տեսանյութ)
28/01/20 17:35
Բոլոր զենքերը գնել են մեր իշխանության օրոք. Գալուստ Սահակյան
25/03/19 16:32
Քաղաքացու օր չի լինում, այդպես որ լինի, կարելի է երբեմն գյուղացու օր էլ հայտարարել. Գալուստ Սահակյան
19/06/18 13:46
Անհատ մարդի՞կ պետք է որոշեն` ով է հերոս, ով` ոչ, կարևորը իրադրությունն է. Գալուստ Սահակյան
07/06/18 13:56
Դա Կառավարության ծրագիր չէ, դա ամոթ է. Գալուստ Սահակյան
04/05/18 14:09
«Էն խոսքերը, որ ժողովուրդը ազատ լինի, դրանք ժողովրդական օրենքներից բերված ցիտատներ են». Գալուստ Սահակյան (տեսանյութ)
08/03/18 14:56
եթե նույնիսկ ենթադրենք, որ մի բան լինի, իմ մոտ էլի կկախվի նրա նկարը. Գալուստ Սահակյան (տեսանյութ)
16/02/18 12:59
Գագիկ Բեգլարյանը ապտակի պատճառով հրաժարական տվեց, Տարոն Մարգարյանը չպե՞տք է տա. Գալուստ Սահակյան (տեսանյութ)
21/12/17 15:17
Ընդդիմությանը պետք է ցույց տալ իր տեղը. Գալուստ Սահակյան
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան