Հալեպում հրթիռակոծության հետևանքով 13 մարդ զոհվել է, ևս 17-ը՝ վիրավորվել: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, երեկ առավոտյան զինյալները սկսել են ռմբակոծել Աշրաֆիե թաղամասը: Հրթիռակոծության հետևանքով բնակելի տներ են ավերվել:

 

Դրանից մեկ օր առաջ զինյալները կրկին ռմբակոծել էին Աշրաֆիե թաղամասը, ինչի հետևանքով 3 քաղաքացի զոհվել էր, ևս 20-ը' վիրավորվել:

 

«Ալ Մայադին» կայքը տեղեկացնում է, որ Իդլեբի Բանշ գյուղում ականապատ մեքենա է պայթել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Աղբյուրի տեղեկացմամբ' Սիրիայի ազատ բանակը ԴԱԻՇ խմբավորման հետ արյունալի բախումների արդյունքում կարողացել է հսկողություն հաստատել Հալեպի Զիյադիե ծրջանի ագարակների հյուսիսային հատվածների վրա:

 

Սիրիայում կառավարական ուժերի և զինված ընդդիմադիրների միջև եռամյա հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 130 հազար մարդ, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցում է 90-ը: