Հայաստանի կառավարությունը նոր ծրագրով նախատեսում է համեմատաբար ցածր կենսամակարդակ ունեցող և սահմանամերձ մարզերում ձևավորել հատուկ տնտեսական գոտիներ: Այդ մասին նշված է ՀՀ կառավարության 2014-2017 թվականների ծրագրում, որը պետք է հաստատվի մայիսի 19-իննշանակված գործադիրի նիստում և ներկայացված է egov.am կայքում:

 

Ակնկալվում է, որ այդպիսի կարգավիճակ ձեռք բերելու հնարավորության ստեղծման միջոցով կառավարությունը կնպաստի այդ տարածքներում աշխատատեղերի ստեղծմանը և հարևան երկրների ներդրումային պոեւտենցիալի օգտագործմանը' հաշվի առնելով նաև Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին ու Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հեռանկարները:

 

Ծրագրով նախատեսվում է ներմուծման փոխարինման հնարավորությունների բացահայտում և համապատասխան ծրագրերի իրականացման խթանման մեխանիզմների ներդնում, ներդրումների ներգրավման խրախուսում նաև տնտեսության այնպիսի ոչ ավանդական ոլորտներում, որոնք ունեն մշտապես արդիականանալու, էներգախնայող և բարձր արտադրողական տեխնոլոգիաներ, ինչպես նաև՝ բարձր որակավորում պահանջող աշխատուժ ներգրավելու ունակություն, ներդրողներին գրավիչ պայմանների տրամադրման մեխանիզմների մշակում:

 

Ռազմավարական ներդրումային ծրագրերի իրականացման համար կսահմանվեն ինստիտուցիոնալ խթաններ' հիմնված ներդրումների ծավալի, ստեղծվելիք նոր աշխատատեղերի թվի, ինչպես նաև արտահանման մեծ ցանցի առկայության չափանիշների վրա: Կիրականացվի նաև վերազգային կորպորացիաների հետ համագործակցություն, վերազգային կորպորացիաների ցանցերում հայկական կազմակերպությունների դիրքավորման հնարավորությունների բացահայտում:

 

Կառավարության նոր ծրագիրը մշակվել է' հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013 թվա­կանի ծրագրի, ՀՀ ազգայինանվտանգության ռազմավա­րու­­թյան, ՀՀ Նախագահի, Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի հիմնականդրույթները, ինչպես նաև խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված' նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները: