Չինաստանի համար ռուսական գազի վերջնական գինը կկազմի հազար խորանարդ մետրի դիմաց 350-380 դոլար: Այդ մասին մայիսի 19-ին գրել է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով «Գազպրոմ»-ի աղբյուրին:

 

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 20-ին այցով մեկնելու է Չինաստան, որի ընթացքում, ինչպես սպասվում է, «Գազպրոմ»-ը եւ չինական CNPC-ն կարող են պայմանագիր ստորագրել գազի մատակարարման վերաբերյալ:

 

«Հակառակ Չինաստանին էական զեղչերի վերաբերյալ արված կանխատեսումներին, վառելիքի վերջնական գինը կլինի մոտավորապես միջին եվրոպականի մակարդակին, այսինքն՝ հազար խորանարդ մետրի դիմաց 350-380 դոլար, «Իվեստիա»-ին ասել է «Գազպրոմ»-ի աղբյուրը»,- նշել է հրատարակությունը:

 

Ավելի վաղ Պուտինը ՉԺՀ-ի առաջատար ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Չինաստան ռուսական բնական գազի արտահանման վերաբերյալ պայմանավորվածությունները գրեթե պատրաստ են: Ավելի վաղ «Գազպրոմ»-ի վարչության նախագահ Միլլերը հայտարարել է, որ Չինաստանին 30 տարվա ընթացքում տարեկան 38 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարման պարտավորագիրը կստորագրի այնպիսի պայմաններով, որոնք տնտեսապես ընդունելի են ռուսական կողմի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: