Ճապոնիայի Նիսինոսիմա ոչ մեծ կղզին, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի Օգասավարա կղզիների շրջանում' Տոկիոյից հազար կիլոմետր հեռավորության վրա, շարունակում է չափերով մեծանալ՝ այդ շրջանում չթուլացող հրաբխային ակտիվության պատճառով:

 

Ըստ հեռուստաալիքի տվյալների' կղզու վրա բարձրանում են ծխի սյուներ, որոնք դուրս են գալիս երկու խառնարաններից: Հրաբուխներից մեկը նաև յուրաքանչյուր մի քանի վայրկյանը մեկ արտանետում է լավա, մոխիր և սև ծուխ: Մակերևույթ արտանետվող լավան աստիճանաբար պնդանում է, ինչն էլ հանգեցնում է կղզու մակերեսի մեծացման:

 

Տոկիոյի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Կանձի Նոգամիի խոսքով' այն փաստը, որ հրաբխային ակտիվությունն այդ շրջանում ահա արդեն վեց ամիս է, ինչ շարունակվում է, անսովոր է Ճապոնիայի համար: Նա ենթադրել է, որ լավայի արտանետումներն այսուհետև էլ կշարունակվեն, ուստիև կղզու մակերեսն ավելի կմեծանա, հաղորդել է «Ինտերֆաքսը»: