Բաքվի Սուրախանիի շրջանի թիվ 7 մանկատան դպրոցում ուսուցիչը գազանաբար ծեծել է 7-ամյա տղային' հասցնելով ծանր մարմնական վնասվածք:

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական bizimyol.info լրատվական կայքը, միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ: Գյուլյա անունով ուսուցչուհին մահակով հարվածներ է հասցրել 7-ամյա Մահիրի գլխին այն բանի համար, որ նա չարություն է արել: Գլխի ծանր վնասվածքների պատճառով տղան ուղեղի ցնցում է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: