ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը դատապարտել է Հալեպում ջրի մատակարարման դադարեցումը: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, նա կոչ է արել վերականգնել ջրի մատակարարումը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ մարդկանց ջրից զրկելը մարդու հիմնական իրավունքներ ի խախտում է: Ջրամատակարարման դադարեցման փաստը դատապարտել է նաև ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սամանթա Փաուերը՝ նշելով, որ այդ կերպ վտանգվել է 2,5 միլիոն մարդկանց կյանքը:
Զինված խմբավորման անդամները Հալեպում դադարեցրել էին գլխավոր ջրամատակարարման գծի աշխատանքները և արդյունքում ողջ Հալեպը մոտ 10 օր առանց ջրի էր մնացել: Որոշներն օգտվել էին խմելու համար չնախտեսված ջրերից և մոտ 100 մարդ թունավորվել էր: