Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Կի Մունը կարծում է, որ Ուկրաինաում վթարված մալայզիական օդանավը ռմբակոծվել է: ՄԱԿ-ի արտահերթ նիստի ժամանակ նա դատապարտել է միջադեպը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, Պան Գի Մունը կոչ է արել լիարժեք և բաց միջազգային հետաքննություն անցկացնել և առաջարկել է համագործակցել ՄԱԿ-ի հետ: «Այս միջադեպի համար համար պետք է պատասխանատվություն սահմանվի»,- ասել է նա:

 

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն այսօր արտահերթ նիստ է հրավիրել' քննարկելու մալայզիական Boeing-777 ինքնաթիռի վթարի պատճառները:

 

Ուկրաինայի Դոնեցկի մարզում, ուկրաինա-ռուսաստանյան սահմանից ոչ հեռու, հուլիսի 17-ի երեկոյան վթարի է ենթարկվել մալայզիական ավիաուղիների Boeing 777 օդանավը: Ինքնաթիռում եղել է 295 մարդ, բոլորը զոհվել են: Ավիավթարից հետո հայտարարվեց, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների անցկացման հատվածներում կարող են փակվել օդային միջանցքները քաղաքացիական ավիացիայի համար։ Իսկ ավելի ուշ որոշ ավիաընկերություններ հայտարարեցին, որ դադարեցնում են չվերթները Ուկրաինայի տարածքով: