ԱՄՆ-ը Մագնիտսկու ակտին համապատասխան պատժամիջոցներ Է սահմանել 12 ռուսաստանցիների նկատմամբ, որոնց մեղավոր Է համարում մարդու իրավունքների խախտման մեջ: Այդ մասին մայիսի 20-ին հայտնել Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը:

 

Ցուցակում են Իգոր Ալիսովը, Ալեքսանդրա Գաուսը, Վյաչեսլավ Խլեբնիկովը, Դմիտրի Կլյուեւը, Դմիտրի Կրատովը, Անդրեյ Կրեչետովը, Լարիսա Լիտվինովան, Վիկտոր Մարկելովը, Վլադլեն Ստեպանովը, Ումար Շուգաիպովը, Ֆիրքեթ Տագիեւը եւ Մուսա Վախաեւը:

 

ԱՄՆ-ի Կոնգրեսը 2012 թվականին ընդունել Է Մագնիտսկու օրենքը, որն այդպես Է անվանվել ի հիշատակ 2009 թվականին Մոսկվայի քննչական մեկուսարանում մահացած Hermitage Capital հիմնադրամի հաշվեստուգիչ Սերգեյ Մագնիտսկու: Օրենքը նախատեսում Է այցագրային եւ տնտեսական պատժամիջոցներ այն ռուսաստանցիների նկատմամբ, ովքեր, ամերիկացի կոնգրեuականների կարծիքով՝ մասնակից են մարդու իրավունքների խախտումներին:

 

Մագնիստսկու մահը հարուցել Է հասարակական մեծ արձագանք, պաշտոններից զրկվել են Պատիժների կատարման համերկրային ծառայության մի ամբողջ շարք տարածաշրջանային վարչությունների եւ կենտրոնական աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: