ԵՄ-ն ընդլայնել է Ռուսաստանի վերաբերող սև ցուցակը, որում ներառվել է 19 ֆիզիկական և 9 իրավաբանական անձ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Այդ սահմանափակող միջոցները հրապարակված են Եվրամիության պաշտոնական տեղեկագրում և այս պահից սկսած ուժի մեջ են մտնում:
ՌԴ Պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը, Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը և երեք այլ քաղաքացի ներառված են ընդլայնված ցուցակում: Այն ներառում է նաև Ուկրաինայի արևելքի 14 խաղաղ բնակչի և 9 կազմակերպություն:
Պատժամիջոցները ենթադրում են ակտիվների սառեցում ու ԵՄ մուտքի արգելք: