Ռուսաստանի դեմ Եվրոպական միության պատժամիջոցների վերացման ժամանակը չէ: Ինչպես հաղորդում է Interfax-ը, նման հայտարարությամբ Բրյուսելում հանդես է եկել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
«Մենք բոլորս որոշում ենք ընդունել: Այդ որոշումներն ուժի մեջ են: Մենք կդիտարկենք այդ որոշումները փոփոխելու հարցը, երբ որ դա ճիշտ կհամարենք: Հիմա որոշումները փոխելու ժամանակը չէ»,- ասել է Յունկերը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ համատեղ ասուլիսի ընթացքում: