ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ճանապարհատրանսպորտային քննության բաժնում' ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

 

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2014թ. ապրիլի 13-ին' ժամը 19:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Գյուրջյան փողոցում ՀՀ ազգային անվտանգության ծ առայության աշխատակից Հովհաննես Գ.-ն իր վարած «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով ընդհարվել է Հովհաննես Ս.-ի վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենային: «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հովհաննես Ս.-ն ստացել է մարմնական վնասվածքներ: Կատարվում է նախաքննություն: