ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթ­ների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 23 կայաններից մայիսի 21-ին' ժամը 22.20-ից մինչև ժամը 22.55-ը, Արարատի մարզի Երասխ, Արմաշ, Սուրենավան, Արարատ, Նոյակերտ, Ավշար գյուղերում իրականացվել է 3017 կրակոց:

 

Մայիսի 21-ին' ժամը 12.55-ից մինչև 13.30-ն ընկած ժամանակահատվածում, հակակարկտային թվով 6 կայաններ Լոռու մարզի Դսեղ, Կուրթան, Կողես, Հագվի, Օձուն,Վարդաբլուր գյուղերում իրականացրել են ընդհանուր 907 կրակոց: