ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 48 կայաններից հուլիսի 2-ին' ժամը 17.11-ից մինչև 19.03-ն ընկած ժամանակահատվածում Վայոց ձորի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի մի շարք համայնքներում իրականացվել է 14133 կրակոց:
Կրակոցներն իրականացվել են Ռինդ, Գետափ, Աղավնաձոր, Մոզրով և Արենի գյուղերում, Արմավիրի մարզի Վանանդ, Շենիկ, Արգինա, Քարակերտ, Լեռնագոգ, Տալվորիկ և Արտամեդ գյուղերում, Արագածոտնի մարզի Լուսակն գյուղում: