ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 6 կայանից Լոռու մարզի Գարգառ, Գյուլաքարակ, Կուրթան, և Մեդոֆկա գյուղերում իրականացվել է 205 կրակոց:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, կրակոցներն իրականացվել են օգոստոսի 31-ին' ժամը 23.45 -ից մինչև 24.00-ն ընկած ժամանակահատվածում: