ՀՀ կառավարությունը պետք է գործով ապացուցի իր խոսքը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը' պատասխանելով հարցին, թե մեկ տարի հետ քաղաքացին ի՞նչ փոփոխություններ կարող է զգալ: «Ժամանակն է, որպեսզի մենք գործի անցնենք: Կառավարության ծրագրում խոստումներ կան, որոնք մենք պետք է կյանքի կոչենք: Պետք է գործով ապացուցենք մեր խոսքը»,- ասաց նա:

 

Դավիթ Հարությունյանը նախընտրեց այս պահին զերծ մնալ այն մասին խոսելուց, թե մեկ տարի հետո ի՞նչ փոփոխություններ կարող են լինել: «Ես կարծում եմ, որ քաղաքացին պետք է տարբերություններ զգա, սակայն ինչ տարբերություն' պարզ կլինի մեկ ամիս հետո»,- նշեց նա:

 

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը նաև ընդգծեց, որ ներկա և նախորդ կառավարությունների միջև էական տարբերություն կա աշխատաոճի առումով: