Կառավարությունը պատրաստ է քննարկել Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած առաջարկները: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

 

«Ավելին, եթե խոսքը վերաբերում է ապօրինի հարստացմանն, ապա անգամ կառավարության ծրագրում է դրա մասին խոսվում, ինչ վերաբերում է հետադարձ ուժ տալուն, ապա այստեղ Սահմանադրության արգելք է: Ինչ վերաբերում է արտաբյուջետային միջոցներին, շատ արտաբյուջետային միջոցներ սահմանված են վարկային պայմանագրերով, որոնք գործում են: Ինչ վերաբերում է մյուս արտաբյուջետային միջոցներին, ապա դրանք համարվում են բյուջեի մաս և այն դեպքում, երբ թափանցիկ են, նրանց վրա տարածվում է գնումների օրենսդրությունը, հաշվետվողականությունը, ես մեծ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Հարությունյանը:

 

Հիշեցնենք, որ ՀՀ առաջաին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կառավարությանն է ներկայացրել երկու առաջարկ.

 

1. Վերացնել նախարարությունների, պետական այլևայլ գերատեսչությունների, ինչպեսև տեղական ինքնակառավարման մարմինների արտաբյուջետային հաշիվներն ու հիմնադրամները:

 

2. Անմիջապես վավերացնել ՄԱԿ-ի Հակակոռուպցիոն կոնվենցիայի՝ պետական պաշտոնյաների ապօրինի հարստացման քրեականացմանը վերաբերող 20-րդ հոդվածը՝ օժտված նաև հետադարձ ուժով: