Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին շնորհավորական ուղերձ է հղել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին' ծննդյան 90-ամյակի կապակցությամբ: Ուղերձում ասված է.

 

«Թանկագին Շառլ Ազնավուր,

 

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ պանծալի հոբելյանի' ծննդյան 90-ամյակի կապակցությամբ:

 

Դուք կենդանի լեգենդ եք, ում կյանքը դարձավ հարազատ ժողովրդի ճակատագրի մարմնացումը: Ձեր ապրած տարիները, հայրենասիրությունն ու անձնվիրությունը լավագույն օրինակ են գալիք սերունդների համար:

 

Արցախցիները սիրում ու հպարտանում են Ձեզնով, ինչպես եւ ողջ հայ ժողովուրդը, ում արժանի զավակն եք հանդիսանում Դուք: Մենք բոլորս Ձեր անզուգական արվեստի հավատարիմ երկրպագուներն ենք:

 

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում ղարաբաղյան երկարակեցություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»: