ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այս տարի որոշել է չհանգստանալ: Իսկ հանգստանալու դեպքում էլ, նա արձակուրդը կանցկացնի միայն Հայաստանում: Մայիսի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը համաձայնեց լրագրողի այն դիտարկմանը, որ պետք է կառավարության անդամներին կոչ անել' հանգստանալ ոչ թե արտասահմանում, այլ Հայաստանում: «Այո, ես կհորդորեմ, և իմ կարծիքով' դա նրանց պարտքն է, որ Հայաստանում հանգստանան»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը 119 դպրոցում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ ներկա գտնվեց «Վերջին զանգի» արարողությանը: Հանրապետության 25 հազար 12-րդ դասարանցիների համար այսօր հնչում է դպրոցական վերջին զանգը: