ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Արտաշատի նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը հերքում է մամուլի լուրերը, թե ինքը քաղաքապետի պաշտոնը թողնելուց հետո դադարեցրել է բարեգործական ծրագրերը, օրինակ՝ բարեգործական երթուղին: 

«Հիմա կարող եք գնալ ու տեսել՝ աշխատո՞ւմ է տրանսպորտը, թե՝ ոչ: Սուտ են տեղեկությունները»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Ինչ բարեգործական ծրագրեր, նախագծեր որ իրականացրել ենք, այժմ էլ շարունակում ենք իրականացնել: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը՝ անդրադառնալով Արտաշատի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ կատարած ծրագրերին:

Ինչ վերաբերում է հոր՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կրկին քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը, Արգամ Աբրահամյանը նշեց, թե ինքն այդ հարցին պատասխանել չի կարող:

Փոխարենը շեշտեց, որ Հովիկ Աբրահամյանը ներկայում անելու շատ բան ունի։

«Ինքը շատ զբաղմունքներ ունի ու զբաղվում է»,-եզրափակեց Արգամ Աբրահամյանը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: