«Այս անկախության տարիների ընթացքում մենք կարողացանք ունենալ մի կառույց, մի ինստիտուտ, որը ոգևորում է հայ ժողովրդին, դա հայոց բանակն է: Մենք իսկապես հպարտանալու տեղ ունենք, քանի որ մեր ձեռքբերումը շատ է»: Այս մասին այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: