Հայաստանի իշխանությունները պատրաստ են ընդունել ժողովրդի ցանկացած վճիռ: Այս մասին լրագորղների հետ զրույցում Երևանի Մաշտոցի անվան համալսարանում տեղակայված 10/8 տեղամասում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությանը մասնակցելուց հետո նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը' հավելելով, որ իշխանությունը և ընդդիմությունը չեն որոշում' հանրաքվեն կընդունվի՞, թե ոչ: «Այս ամենը որոշում է հասարակությունը: Կոչ եմ անում բոլորին հանդուրժողականություն ցուցաբերել և հնարավորություն տալ ժողովրդին որոշել' «այո», թե «ոչ»: Իշխանության համար ընդունելի կլինի յուրաքանչյուր տարբերակ»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:

 

 

Դիտարկմանը, թե գործող վարչապետը պատրա՞ստ է թողնել պաշտոնը, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Այսօր ես եմ վարչապետ և հույս ունեմ, որ ապագայում էլ կլինեմ»: