ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը Անվտանգության խորհրդին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել շրջափակման մեջ գտնվող միլիոնավոր սիրիացիներին մարդասիրական օգնություն հասցնելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է արաբական լրատվամիջոցները, նա պահանջել է մարդասիրական օգնություն տրամադրելու համար բացել սահմանային անցումները: Պան Կի Մունը հակամարտող կողմերին կոչ է արել դպրոցները, հիվանդանոցները զերծ պահել հարձակումներից:

 

Նրա խոսքով, 241 հազար մարդ ապրում է պատերազմական ոչ մարդկային և ոչ օրինական շրջափական մեջ: Նա նաև հաստատել է, որ 3.5 միլոն մարդ Սիրիայում օգնության կարիք ունի: «Վերջին շրջանում քաղաքացիների վիճակը չափազանց վատացել է»,- նշել է Պան Կի Մունը:

 

ՄԱԿ-ում մայիսի 29-ին կքննարկվի Սիրիայում մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ հարցեր:

 

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը: Միլիոնավոր սիրիացիներ, ստեղծված ծանր իրավիճակից ելնելով, ստիպված հեռացել են երկրից՝ հաստատվելով հիմնականում հարևան Լիբանանում, Հորդանանում, Իրաքում և Թուրքիայում: