ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ առաջիկայում հանդիպելու հնարավորությունը, հայտնել է, որ ամերիկացի իր պաշտոնակիցը «կորել է»:

 

«Նա կորել է: Չգիտեմ, վաղուց չեմ լսել նրա մասին: Արդեն, հավանաբար երկու շաբաթ կլինի»,- ասել է Լավրովը' Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի կողասրահներում պատասխանելով լրագրողի այն հարցին, թե առաջիկայում հնարավոր է արդյոք նրա հանդիպումը Քերիի հետ:

 

«Նրանք (ամերիկացիները) խնդիրներ ունեն: Նրանք պաղեստինա-իսրայելական կարգավորման հետ կապված խնդիրներ ունեն. ամեն ինչ փակուղի է մտել»,- ասել է Լավրովը:

 

ԱԳ նախարարը նաև նշել է, թե ԱՄՆ-ն «խնդիրներ ունի նաև Լիբիայում, որին ՆԱՏՕ-ն ռմբակոծման է ենթարկել է, չնայած մեր կոչերին», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: