Թուրքիայում քաղցկեղից մահացողների թիվը վերջին 10 տարում մոտ երեք անգամ աճել է: Այս մասին հաղորդում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը: Հայտնի է դարձել Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզզինօղլուի' երկրում քաղցկեղից մահացող մարդկանց թվի հրապարակումից:

 

Թուրք նախարարը հայտնել է, որ այն դեպքում, երբ 2002 թ. վիճակագրական տվյալներով Թուրքիայում քաղցկեղից մահացել է 25475 մարդ, 2012 թ. նրանց թիվը կամել է 69269 մարդ: Նրա խոսքով, մահացողների մեծ մասը' 44105-ը տղամարդիկ, 23 672-ը կանայք են եղել:

 

Ըստ Մուեզզինօղլուի' Թուրքիայում ամենաշատ տարածված են կոկորդի, շնչափողի, բրոնխների եւ թոքերի ուռուցքները: