Ուկրաինայի նախագահի թեկնածու, քվեարկության արդյունքներով առաջատար Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ իր երդմնակալությունը հնարավոր է անցկացվի Դոնբասում, այնտեղ կարող է նա հայտնել նաև իր դաշնակիցների անունները, որոնց հետ կաշխատի: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

 

«Դուք հիշում եք, որ իմ առաջին այցը կլինի դեպի Դոնբաս, ինչ վերաբերում է միջազգային ուղևորություններին, ապա առաջինը գործնական այցով կարող եմ լինել Լեհաստանում»,- ասել է Պորոշենկոն:

 

Ըստ հատուկ աղբյուրների՝ Պորոշենկոյի ընտրարշավն արժեցել է 90 մլն գրիվնա (7.5 մլն դոլար): Այս մասին ճեպազրույցում հայտնել է Պորոշենկոյի միացյալ շտաբի ղեկավար Վիտալի Կովալչուկը: