Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ուշի ուշով հետևում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստեղծված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աշխատանքներին, որոնց մեջ մտնում են կառավարության անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, Կիլիկիայի Հայոց առաջնորդարանը, ինչպես նաև հայկական սփյուռքի անվանի դեմքեր: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն:

 

Անդրադառնալով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլի 23-ի ուղերձին' Դավութօղլուն նշել է, որ այդ ուղերձն արտացոլում է Թուրքիայի ռազմավարությունը «1915 թվականի դեպքերի» վերաբերյալ իրենց դիրքորոշման հարցում: Արտգործնախարարը կրկին հիշեցրել է համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու իրենց առաջարկը: Նա ընդգծել է, որ 1915 թվականի վերաբերյալ իրենց մշակած ռազմավարության շրջանակներում իրենք շարունակում են աշխատաքներ տանել երկրի ներսում ու դրսում իրենց ներկայացուցչությունների հետ: