Ադրբեջանը կկարողանա Եվրոպա գազ մատակարարել 2021թ.-ից ոչ շուտ: Այս մասին հայտարարել է Platss լրատվական գործակալության խմբագիր Ուիլյամ Փաուելը:

 

«Ադրբեջանը դեռ շատ պետք է աշխատի, մասնավորապես, գործարկի Կասպից ծովի գազի հանքերը և խողովակաշարեր կառուցի: Եվ այդ բոլորի համար պետք է շատ փող ծախսի: Պետք է նաև նկատի ունենալ, որ սկզբնական շրջանում Ադրբեջանից ստացվող գազը քիչ է լինելու:

 

Այն կարող է ավելանալ հետագայում մեծ թվով հանքավայրերից հոսքերի միացման դեպքում: Հնարավոր է` արդյունքում ադրբեջանական գազի ծավալը հասնի տարեկան 50 մլրդ խոր.մ-ի: Բայց անգամ նման ծավալը երկու անգամ փոքր է Նորվեգիայից մատակարավող գազի համեմատ, և ավելի փոքր, քան մատակարարում է Ռուսաստանը»,- ասել է հեղինակավոր Platss-ի խմբագիրը: