Գրեթե մեկ դար առաջ այս օրը մեր պապերը հերոսական մաքառումների և արյան գնով վերընձյուղեցին մեր Հայրենիքի ու ժողովրդի ապրելու, արարելու կամքն ու իրավունքը:

 

Այս հերոսապատումը ոսկե տառերով սրբագրեց հայոց պատմության ցավոտ էջերն ու ուղենշեց սեփական հայրենիքում անկախ ապրելու վճռականությունը: Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերը ցուց տվեցին, որ հայը դեռ չի կորցրել իր պապերից ժառանգած ազատատենչ ոգին, որը փոխանցվում է սերնդեսերունդ: Պատահական չէ, որ մայիսյան հերոսամարտերը նոր էջ բացեցին հերոս զավակների համար՝ իրենց հայրերի օրինակով սխրագործելու մեր պատմության վերջին պանթեոնը՝ Արցախյան հերոսամարտը:

 

Փառք մեր հերոսներին, շնորհավոր տոնդ, Հայաստան ...