Ադրբեջանի սպառազինության հարցը մտահոգում է նաև միջազգային հանրությանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրներին: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Սարդարապատում լրագրողների հետ զրույցում: «Այս խնդրով մտահոգված են նաեւ միջազգային հանրությունը եւ եռանախագահող երկրները, որոնք կոչ են անում համապատասխան քայլեր ձեռնարկել հրադադարի ամրապնդման, դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու ուղղությ ամբ»,- ասաց նախարարը:

 

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարություններին՝ նախարարն ասաց, որ բանակցային գործընթացն իր հունով ընթանում է: «Մի քանի օրից համանախագահները կլինեն Ադրբեջանում, որովհետև վերջին անգամ, երբ տարածաշրջանում էին եւ այցելեցին Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանի ղեկավարությունը երկրում չէր»,-հիշեցրեց Նալբանդյանը: Ինչ վերաբերում է համանախագահների հայտարարություններին՝ Լեռնային Ղարաբաղի հարակից ազատագրված տարածքները հանձնելու մասին, նախարարը հորդորեց նայել այն առաջարկները, որոնք արվել են եռանախագ ահող երկրների նախագահների կողմից:

 

Օրեր առաջ հրապարակվեց, որ մոտ ժամանակներս Ռուսաստանը Ադրբեջան կմատակարարի վերջինիս կողմից պատվիրված TOS-1A հրանետների հերթական խմբաքանակը: Հրանետների հերթական խմբաքանակը կազմված կլինի 6 մեքենայից: Ինչ վերաբերում է համանախագահների տարածաշրջան այցին, նրանք մայիսի 19-ին մեկնել են Բաքու՝ ԵԱՀԿ մշտադիտարկման ընթացքում հատելով շփման գիծը, սակայն պարզվել է, որ այդ երկրի նախագահ Ալիեւն ու ԱԳ նախարար Մամեդյարովը Վիետնամում են: