Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ժնևում ԱՄԷ-ի ընտրանու հետ ընկերական խաղից հետո ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է իր և հավաքականի նորեկ Արթուր Միրանյանի լուսանկարը և կատարել հետևյալ գրառումը.
«Լավ սկիզբ` հաղթանակով, Ժնևում»
Հիշեցնենք, որ մեր ընտրանին հաղթեց 4:3 հաշվով, իսկ «Բորուսիայի» կիսապաշտպանը հավաքականում դարձավ դուբլի հեղինակ: