Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ատլետիկոյի» դեմ խաղին: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Կասիլյասն անդրադարձել է իր բաց թողած առաջին գոլին և նշել. «Մենք անհեթեթ գոլ բաց թողեցինք: Հետո նայում ես թիմին և տեսնում, որ չնայած ջանքերին' թիմին չի հաջողվում հավասարեցնել հաշիվը: Սակայն «Ռեալը» չհանձնվեց և կարծում եմ' արդարացիորեն հաղթեց»,- նշել է Կասիլյասը: