Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Ռեալից» (0:1) կրած պարտությունը և նշել, որ մրցակիցն արժանի էր հաղթանակի:

«Անխոս, մենք տխրել ենք, սակայն սա ֆուտբոլ է, չի կարելի միշտ հաղթել: Պետք է արժանին մատուցել «Ատլետիկոյի» ֆուտբոլիստներին: Ամբողջ թիմը պայքարում էր, սակայն, ցավոք, չկարողացավ գոլ խփել: «Ռեալը» հիանալի թիմ է, որում խաղում են առաջատար ֆուտբոլիստներ: «Ռեալն» արժանիորեն հաղթեց, և մենք նրանց հաջողոթյուն ենք մաղթում»,- Օբլակի խոսքը մեջբերում է Football Espana-ն: