Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է Ալվարո Մորատայի տեղափոխությանը «Չելսի»:

«Նրան հաջողություն ենք մաղթում, բայց՝ ոչ «Ռեալ»-ի դեմ խաղերում: Վերջիվերջո, գիտենք՝ Մադրիդը նրա տունն է, որտեղ ողջ կյանքն է անցկացրել:

Նա իրավունք ուներ որոշում կայացնել և ցանկացավ տեղափոխվել այլ ակումբ», — Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:

Նշենք, որ Մորատան 5 տարվա պայմանագիր է կնքել լոնդոնյան թիմի հետ: