Հայաստանի կառավարությունը քաղաքացիական ծառայողների բնակարանային շենքերի կառուցապատող կազմակերպությանը՝ «Միկշին» ՍՊԸ-ին, ՀՀ 2014 թվականի պե­տական բյուջեից տրամադրեց 800 մլն դրամ բյուջետային վարկ' մինչև 2014 թվականի դեկտեմբերի 1-ը մարման ժամկետով: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը կառավարության նիստում նշեց, որ վարկը տրամադրվում է տարեկան 7 տոկոս տոկոսադրույքով, որպես վարձի ապահովություն նա­խա­տե­սե­լով ընկերության սեփակա­նու­թ­յու­նը հանդիսացող կառուցվող շենքի հողամասի և անավարտ շինարարու­թ­յան առաջնային գրավը:

 

«Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո»,- ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

 

Քաղծառայողների բնակարանային պայմանների բարելավմամբ պայմանավորված' նախատեսվում է պետության օժանդակությամբ իրականացնել բազմաբնակարան շենքերի կառուցապատում՝ Երևանի Արաբկիր համայնքում: Ընդհանուր առմամբ, կկառուցվի 1000 բնակարան: Դրանց 1 քմ-ն արժե առավելագույնը 300 հազար դրամ: Ակնկալվում է, որ ծրագիրը կխթանի հանրապետություն բնակարանային շինարարությունը և բնակարանային պայմանների բարելավումը: