Ոստիկանության Նաիրիի բաժնում մայիսի 28-ին հաղորդում է ստացվել գոտկատեղի շրջանի կտրած-ծակած վերքով Գևորգ Մ.-ին «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխելու մասին:
Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 28-ին' ժամը 13.00-ին, բաժին է ներկայացել 1995թ. ծնված Դավիթ Մ.-ն և խոստովանել, որ մայիսի 27-ին' ժամը 23 .30-ի սահմաններում, Զովունի գյուղի 6-րդ և 40-րդ փողոցների խաչմերուկում' դպրոցի մոտ, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է Գևորգ Մ.-ի գոտկատեղի շրջանին: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է: Կատարվում է քննություն: