Ոստիկանության Շենգավիթի բաժնում դեկտեմբերի 9-ին' ժամը 21.00-ին, 1990թ. ծնված Արման Կ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը' ժամը 12.30-ին, Արշակունյաց պողոտայի թիվ 210 հասցեում գտնվող շինանյութի առևտրի կենտրոնի իրեն պատկանող տաղավարի դրամարկղից գողացել են 1.500 դոլար և 80.000 դրամ' պատճառելով 770.000 դրամի վնաս:

 

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1978թ. ծնված Արման Հ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 24-ին' ժամը 21.45-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

 

Կատարվում է քննություն: